Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունը կարող է շահեկան լինել նաև Հայաստանի համար. Ուիլյամ Լահյու

 ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունը կարող է շահեկան լինել նաև Հայաստանի համար. 
Ուիլյամ Լահյու

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունը կարող է շահեկան լինել Հայաստանի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն:

«Տարածաշրջանում մեր ուշադրությունը ավելի շատ սեւեռված է Վրաստանի վրա, որի ժողովրդավարությունը դիտում ենք որպես կարեւորագույն հանգամանք կայունության ապահովման համար ոչ միայն Վրաստանում, այլեւ ամբողջ տարածաշրջանում: Հայաստանը նույնպես կարող է ստանալ որոշակի օգուտ այս հաջող համագործակցությունից: Հատկապես Վրաստանի ուսումնական եւ գնահատման կենտրոնը, որը ՆԱՏՕ-ն զարգացնում է Վրաստանի հետ համատեղ, հնարավորություն կտա Հայաստանի  պաշտպանական միավորումներին մասնակցել այդ կենտրոնի աշխատանքներին: Առաջին իսկ գործողությունները ներառում են նոյեմբերին վարժանքների անցկացումը, որոնց Հայաստանի ԶՈՒ-ն նույնպես հրավիրված է»,- ասաց նա:

Ուիլյամ Լահյուի խոսքով՝ այժմ ՆԱՏՕ-ի համար բարդ ժամանակներ են, քանի որ  սառը պատերազմից հետո այն առաջին անգամն է կանգնում անվտանգության ոլորտում խոշոր փոփոխություններ կատարելու խնդրի առաջ:

«Մեզ համար կարեւոր է, որ մեր գործընկերները ընկալեն մեր ներկայությունը որպես պաշտպանական կարողությունների հզորացման եւ զարգացման գործոն: Անվտանգության ոլորտում առկա խնդիրները անմիջականորեն ազդում են թե՛ անդամ երկրների, թե՛ գործընկերների վրա, ինչը թերեւս պահանջում է այս ոլորտում մեր մոտեցումների վերաձեւակերպում»,- եզրափակեց Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am