Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Հայաստան-Վրաստան սահմանային գոտում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

Հայաստան-Վրաստան սահմանային գոտում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը հուլիսի 21-ին, ժամը 19.17-ին  գրանցել է 4.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 18 կմ հյուսիս-արևմուտք:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.390 և արևելյան երկայնության 44.020:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 12 կմ խորության վրա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիսային հատվածում, մասնավորապես Ստեփանավան, Տաշիր, Ալավերդի և Վանաձոր քաղաքներում, Բավրա և Սիզավետ գյուղերում 3-4 բալ ուժգնությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am