Հասարակական

Երևանում հունիսի 1-ից կմեկնարկի «Երևանյան ամառ»-ը

1 րոպեի ընթերցում

Երևանում հունիսի 1-ից կմեկնարկի «Երևանյան ամառ»-ը

ԵՐԵՎԱն, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավանդական դարձած «Երևանյան ամառ» միջոցառումների 2016 թ. եռամսյա ծրագիրը մեկնարկում է հունիսի 1-ից և կշարունակվի մինչև օգոստոսի 31-ը: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ արդեն պատրաստ է «Երևանյան ամառ - 2016»-ի միջոցառումների հստակ ժամանակացույցը, իսկ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքներն ամփոփվել են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Անդրադառնալով քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավարտական խմբերում կազմակերպվող միջոցառումներին և դպրոցներում մեկնարկող ավարտական քննություններին՝ քաղաքապետը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել կազմակերպչական աշխատանքները:

Քաղաքապետի մեկ այլ հանձնարարականով առաջիկա շաբաթվա ընթացքում մայրաքաղաքի բոլոր բակային տարածքների խաղահրապարակներում առկա կարուսելները և մարզագույքը անվտանգ շահագործման նպատակով կուսումնասիրվեն, անհրաժեշտության դեպքում կկատարվեն դրանց ամրացման աշխատանքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում