Մշակույթ

Սերժ Թանկյանն Արցախին նվիրված երգ է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

 Սերժ Թանկյանն Արցախին նվիրված երգ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մենակատար, երաժիշտ, կոմպոզիտոր Սերժ Թանկյանը կատարում է նվիրել Արցախին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` երգիչն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մի քանի օր առաջ ես ոգեշնչվեցի և երգ գրեցի արցախցիների մասին: Դրանից հետո մենք նկարահանեցինք տեսահոլովակ, որի պրեմիերան կայացավ Rollingstone.com-ում: Ես շատ շնորահակալ եմ սրա համար: Հատուկ շնորհակալություն Ռենդ Քորթնիին՝ ամեն ինչ շատ արագ կազմակերպելու համար»:

Թանկյանը տեղադրել է նաև երգի մասին հղումը: «Մարդիկ ապրել են այստեղ հազարամյակներ: Կայսրության (Ստալինի) տարօրինակ որոշումը դարձրեց նրանց Ադրբեջանի մաս: Նրանք համախմբվեցին հանուն անկախության ու մոտավորապես 20 տարվա բարգավաճում ունեցան: Ես չեմ հավատում պատերազմներին, սահմաններին, սակայն հավատում եմ ինքնորոշման իրավունքին ու ճնշումներից ազատ ապրելու իրավունքին: Ժամանակն է, որպեսզի աշխարհը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», - նշել է Թանկյանը Rollingstone.com-ում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում