Հասարակական

Ստեփանակերտցի երեխաներն այցելել են Երևան

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտցի երեխաներն այցելել են Երևան

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների համագործակցության ծրագրի շրջանակում Նորք-Մարաշ վարչական շրջանում էին հյուրընկալվել զոհված ազատամարտիկների ընտանիքների ստեփանակերտցի 11 երեխաներ: Կազմակերպիչները հոգ էին տարել, որպեսզի արցախցի պատանիների ու աղջիկների երևանյան քառօրյա հանգիստը հնարավորին հագեցած լինի: Նախաձեռնել էին այցելություններ մայրաքաղաքի կրթամշակութային օջախներ՝ Հովհ. Թումանյանի թանգարան, Մատենադարան, Ծիծեռնակաբերդ, Թումոյի այգի և այլ վայրեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ծրագրից դուրս խնամատար ընտանիքներն իրենք են կազմակերպել երեխաների առօրյան`շեշտը դնելով մայրաքաղաքի զբոսաշրջային և ժամանցային վայրերին:

Մինչ զբոսաշրջային ծրագիրը, երեխաները մկրտվել էին Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցում: Արցախ վերադառնալուց առաջ նրանք խոստովանել են, որ երևանյան այցելությունն ու երևանցիներից ստացած ջերմությունը, իրոք, անմոռանալի կդառնան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում