Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայտնի են շախմատի Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության հաղթողները

Հայտնի են շախմատի Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության հաղթողները

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել են շախմատի Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնությունների եզրափակիչ մրցաշարերը, որոնց արդյունքում հայտնի են դարձել Հայաստանի պատանեկան չեմպիոնների անունները: «Արմենպրես»-ը հայտնում է, որ առաջնության փակման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը շնորհավորել է հաղթողներին, իսկ այն մասնակիցներին, ովքեր չեն կարողացան նվաճել բաղձալի մեդալները, խորհուրդ է տվել ավելի շատ մարզվել:

«Ավելի շատ պարապելու արդյունքում դուք ևս կհասնեք բարձր մարզական արդյունքների»,- ասել է Սմբատ Լպուտյանը՝ պարգևատրելով բոլոր մրցանակակիրներին: Մրցաշարի լավագույն պատանի շախմատիստները պետք է նաև Հայաստանը ներկայացնեն Աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններում:

Լավագույնները որոշվել են 5 տարբեր տարիքային խմբերում. պատանիների Մ10 տարեկանների պայքարում 1-ին տեղը գրավել է Ռոբերտ Փիլիպոսյանը, 2-րդ տեղում է եղել Հայկ Գրիգորյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Արսեն Դավթյանը: Նույն տարիքային խմբի աղջիկների պայքարում հաղթել է Միլենա Գասպարյանը, 2-րդ տեղը զբաղեցրել է Սեդա Բադալյանը, իսկ Քրիստինա Սաֆրազյանը եղել է 3-րտ տեղում:

Պատանիների Մ12 տարեկանների պայքարում հաղթել է Էդուարդ Հակոբյան: 2-րդ հորիզոնականը գրավել է Մամիկոն Ղարիբյանը, 3-րդը՝ Սարգիս Սարգսյանը: Նույն տարիքային խմբի աղջիկների պայքարում հաղթել է Նադեժդա Խաչատրյանը: Մարիամ Մկրտչյանը եղել է 2-րդ, իսկ Աստղիկ Հակոբյանը՝ 3-րդ տեղում:

Մ14 տարեկան տղաների մրցաշարում հաղթել է Շանթ Սարգսյանը: Արթուր Դավթյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ Արեգ Շմավոնյանը՝ 3-րդ տեղը: Աղջիկների Մ14 տարեկանների պայքարում ուժեղագույնն է եղել Քրիստինե Սմբատյանը: 2-րդ տեղը գրավել է Անահիտ Մկրտչյանը, 3-րդը՝ Մարիամ Բաբայանը:

Հետաքրքիր պայքար է ծավալվել բարձր տարիքային խմբերում: Մ16 տարեկանների տղաների պայքարում հաղթել է Դավիթ Տ. Միրզոյանը, 2-րդ հորիզոնականում եղել է Աշոտ Փարվանյանը, իսկ Հակոբ Վ. Հակոբյանը գրավել է 3-րդ հորիզոնականը: Նույն տարիքային խմբի աղջիկների պայքարում հաղթել է Արփինե Գրիգորյանը, ով առաջ է անցել Մարիամ Ավետիսյանից և Անի Իվանյանից, ովքեր գրավել են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը:

Մ18 տարեկանների մրցաշարում լավագույն արդյունքը ցույց է տվել Արամ Հակոբյանը, Հայկ Մ. Մարտիրոսյանը եղել է երկրորդը, իսկ Հրանտ Ալեքսանյանը՝ 3-րդը: Նույն տարիքային աղջիկների մրցաշարում հաղթել է Սիրանուշ Ղուկասյանը: Սոնա Ասատրյանը ցույց է տվել 2-րդ, իսկ Մանե Ադամյանը՝ 3-րդ արդյունքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]