Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Թուրքիան շարունակում է սնուցել «Ջաբհաթ ան-Նուսրա»-ին. ՌԴ Գենշտաբ

 Թուրքիան շարունակում է սնուցել «Ջաբհաթ ան-Նուսրա»-ին. ՌԴ Գենշտաբ

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կողմից «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը սնուցելը կատարվում է այն շրջանների միջով, որտեղ գտնվում են ԱՄՆ-ի վերահսկողության ներքո առկա ընդդիմադիր խմբավորումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով «Ռիա Նովոստի»-ին, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը:

«Չնայած հրադադարի հարցում ձեռքբերած առաջընթացին, Թուրքիայի կողմից չի դադարում աջակցությունը «Ջհաբաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը: Դա իրականացվում է այն շրջաններով, որտեղ առկա են ԱՄՆ-ի վերահսկողության ներքո գտնվող ընդդիմադիր խմբավորումները»,-ասել է Ռուդսկոյը:

Սիրիայում հրադադարի շուրջ պայմանավորվածությունը ուժի մեջ է մտել փետրվարի 27-ին:  Այն չի տարածվում «Իսլամական պետություն» և «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների վրա:        

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am