Միջազգային

Ինդոնեզիայում արտակարգ դրություն Է սաստիկ հեղեղումների պատճառով, կան տասնյակ զոհեր

1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայում արտակարգ դրություն Է սաստիկ հեղեղումների պատճառով, կան տասնյակ զոհեր

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի իշխանությունները Սումատրա կղզու ինը նահանգներից երեքում արտակարգ դրություն են սահմանել սաստիկ հեղեղումներից հետո, որոնք առնվազն 43 մարդու մահվան պատճառ են դարձել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Աղետների կանխման ազգային գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Սուտորո Փուրվո Նուգհորոն փետրվարի 12-ին Straits Times թերթում հրապարակված հարցազրույցում:

Գործակալության ներկայացուցչի խոսքով՝ «երկրի մի շարք այլ նահանգներում նույնպես պահպանվում Է հեղեղումների սպառնալիքը»: Իշխանությունների տվյալներով՝ Բանգկա Բելիտունգի, Արեւմտյան Սումատրայի եւ Ռիաուի կղզի նահանգներում հորդառատ տեղումներից առաջացած հեղեղումների պատճառով ավելի քան 100 հազար բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները:

Ինդոնեզիայի որոշ շրջաններում սաստիկ անձրեւները շարունակվում են անցյալ տարվա նոյեմբերից, փորձագետներն այս հեղեղումն առավել ընդգրկուններից մեկն են համարում վերջին 30 տարվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում