Միջազգային

ԱՄՆ-ի հետախուզությունը ԻՊ-ի կողմից քիմիական զենքի կիրառման փաստեր է արձանագրել. Independent

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի հետախուզությունը ԻՊ-ի կողմից քիմիական զենքի կիրառման փաստեր է արձանագրել. Independent

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալներին հաջողվել Է քիմիական զենք ստեղծել եւ տեղաբաշխել Մերձավոր Արեւելքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Independent-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերին:

Միացյալ Նահանգների ազգային հետախուզության ղեկավարի տվյալներով՝ ահաբեկչական խմբավորումը մանանեխի գազ՝ իպրիտ, Է օգտագործել Սիրիայում եւ Իրաքում:

«Մենք գտնում ենք, որ ոչ կառավարական ուժերը տարածաշրջանում քիմիական միջոցներ են օգտագործում մարտական գործողությունների ընթացքում»,- հայտարարել Է Քլեփերը՝ զեկուցմամբ հանդես գալով Սենատի զինված ուժերի կոմիտեի առջեւ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` Getty

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում