Հասարակական

Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 5600 կրակոց

1 րոպեի ընթերցում

 Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 5600 կրակոց

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 31-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 տիպի նռնականետից, ինչպես նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանքից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 5600 կրակոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակելով վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, պատասխան քայլերի դիմում են միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում