Հասարակական

ՀՀ նախագահն այցելել է Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն այցելել է Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 11-ին այցելել է Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

g2.jpg (604 KB)

«Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի հետ նախագահին ուղեկցել եմ նախ Մ6 միջպետական ճանապարհի «Թուֆենկյան» հյուրանոցի հատված:

Նախագահին ներկայացրել եմ իրականացվող աշխատանքների ընթացքը: Վերականգնված հատվածներում ճանապարհը երթևեկելի է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։

g3.jpg (604 KB)

ՀՀ նախագահը ծանոթացել է նաև Ալավերդու՝ հեղեղումներից տուժած Սանահին կայարան թաղամասում և Թումանյան փողոցում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքին, զրուցել բնակիչների և հեղեղից տուժած մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել նրանց կարիքների և խնդիրների մասին:

Նախագահն այցելել է նաև Ախթալա բնակավայր, որտեղ ներկայացվել է ժամանակավորապես կառուցված մետաղական կոնստրուկցիաներով կամուրջը՝ նախատեսված մարդատար մեքենաների համար»,- նշել է նախարարը:

g5.jpg (791 KB)

Ըստ նրա՝ կամուրջը հնարավորություն է տվել վերականգնելու կապը 6 բնակավայրի հետ:

Տեղեկացվել է, որ այցի հաջորդ կանգառը եղել է Քարկոփ բնակավայրը, որն ամբողջությամբ հեղեղվել էր աղետի առաջին օրը։ Այստեղ մեծ ինտեսիվությամբ վերականգնողական աշխատանքներ են իրականացվում: Այցելություն է կատարվել նաև Քարկոփի միջնակարգ դպրոց։

g4.jpg (674 KB)

g6.jpg (1.07 MB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում