Հատուկ նախագծեր

Երևանյան բեսթսելեր 3/28. Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» վերադարձել է վարկանիշային աղյուսակ

6 րոպեի ընթերցում

Երևանյան բեսթսելեր 3/28. Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը»  վերադարձել է վարկանիշային աղյուսակ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում էԱնտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը»ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի և «Էդիթ Պրինտ»-ի վերահրատարակությամբ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:

ԷդգարՀարությունյանի«Նվիրվելուարվեստըկամձոնվարդին»ժողովածուն երկրորդ հորիզոնականում է:

Երրորդ հորիզոնականում էՀերման Հեսսեի«Տափաստանի գայլը»ստեղծագործությունը: Գերմանացի մեծանուն գրողի այս վեպը նրա ամենաճանաչված ստեղծագործությունն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական ճգնաժամի համապատկերը:

ԳրիգորՆարեկացու` «ՄՀՄ», «Զանգակ» հրատարակչությունների լույս ընծայած«Մատյան ոբերգության»ժողովածունչորրորդն է:

ԳաբրիելԳարսիաՄարկեսի«100տարվամենություն»վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, հինգերորդն է: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

Ֆրանսահայ հանրահայտ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի ինքնակենսագրական«Մայրիկ»գիրքն վեցերորդն է: Այն հուզիչ պատում է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին: Անծանոթ աշխարհի անտարբերության և սառնության օղակում մի բուռ մարդիկ ապավինում են իրենց անսահման աշխատասիրությանը և բարությանը՝ դրանով իսկ նվաճելով վերապրելու իրենց իրավունքը:

Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ,երջանկահիշատակՎահանՀովհաննիսյաննընթերցողի դատին էր հանձնել իր առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում:«Մանդիլիոն»գիրքն այսշաբաթ յոթերորդ հորիզոնականում է: Գրքում գործողություններն ընթանում են լայն պատմական հենքի վրա, որը ներառում է տարբեր դարաշրջաններ: «Մանդիլիոն» գրքի համար «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ընթացքում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը հատուկ մրցանակ է ստացել:

ՋորջՕրուելի«1984»վեպը ութերորդ հորիզոնականում է: Այն ընդգրկված է«Անտարես» հրատարակչության«Արգելված գրքեր»մատենաշարում: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:

ԳարսիաՄարկեսի«Սերըժանտախտիօրերին»գործը իններորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:

Վարկանիշային աղյուսակը եզրափակում էՋորջ Օրուելի «Անասնաֆերմա»ստեղծագործությունը: «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23 ): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Անտուան դը Սենտ Էկզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես/Էդիթ Պրինտ 16/15
2 *

Էդգար Հարությունյան

«Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին»

Անտարես 11
3 *

Հերման Հեսսե

«Տափաստանի գայլը»

Անտարես 10
4 0

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

ՄՀՄ/Զանգակ 8/5
5 0

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 8
6 +2

Անրի Վեռնոյ

«Մայրիկ»

Առ Էդիթ 8
7 -4

Վահան Հովհաննիսյան

«Մանդիլիոն»

Անտարես 8
8 *

Ջորջ Օրուել

«1984»

Անտարես 7
9 0

Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 7
10 0

Ջորջ Օրուել

«Անասնաֆերմա»

Անտարես 7

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում