Հասարակական

Երևանի փոխոստիկանապետը Բաղրամյան պողոտայում ցուցարարների գործողություններն անօրինական է համարում

2 րոպեի ընթերցում

Երևանի փոխոստիկանապետը Բաղրամյան պողոտայում ցուցարարների գործողություններն անօրինական է համարում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Երևանի Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սեպտեմբերի 1-ին «Ոչ թալանին» նախաձեռնության ցուցարաների կողմից պողոտան փակելու փորձերին և ոստիկանների նկատմամբ նրանց գործողություններին: Նրա խոսքով` եթե որևէ մեկը կրկին փորձի փողոց փակել, բերման կենթարկվի ոստիկանության կողմից: «Մենք տևական ժամանակ բացատրում ենք, որ չի կարելի կարգ խախտել: Մենք ասել ենք, որ ընդունում ենք ձեր պայքարը. պայքարեք, սակայն գործեք օրենքի շրջանակներում: Նրանց գործողությունններում որևէ բան չկա, որ օրինական լինի, իսկ ոստիկանությւնը գործել է օրենքի շրջանակներում»- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` շեշտեց Օսիպյանը:

Նա հավելեց, որ քաղաքացիները բերման են ենթարկվել նրա համար, որ քարեր են նետել ոստիկանների վրա, փորձել են փողոց փակել, հայհոյել են ոստիկաններին: Երևանի փոխոստիկանապետը նշեց, որ ցուցարարները ցանկանում են ոստիկանների հետ բախում սադրել:

Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից 3 քաղաքացիների է բերման ենթարկել հասարակական կարգը խախտելու համար:Բերման ենթարկվածների մեջ է նաև «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը:

Ոստիկանությունը նրանց բերման ենթարկեց այն պահին, երբ կրկին փորձում էին փակել փողոցը: Ոստիկանությունը շարունակում է վերահսկել իրավիճակը Բաղրամյան պողոտայում:

Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարները ոստիկանությանը կես ժամ ժամանակ էին տվել բերման ենթարկվածներին ազատ արձակելու համար, և սպառնացելհակառակ դեպքում փակել պողոտան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում