Մշակույթ

Արամ Խաչատրյանի անվան տրիոն Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգներով հանդես կգա մի շարք երկրներում

2 րոպեի ընթերցում

Արամ Խաչատրյանի անվան տրիոն Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգներով հանդես կգա մի շարք երկրներում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արամ Խաչատրյանի անվան տրիոն Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգներով հանդես կգա չորս երկրներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ տրիոն շատ ոգևորված է առաջիկա համերգային շրջագայություններով:

«Սեպտեմբերից համերգներով հանդես կգանք Գերմանիայում, Ճապոնիայում, Ռուսաստանում, Իսպանիայում: Տոկիոյում մեր համերգներից մեկը կկայանա շատ հեղինակավոր համերգասրահում` Suntory Hall-ում: Ճապոնիայի շրջագայությունը կազմակերպում է տեղի Հայաստանի դեսպանությունը` անձամբ դեսպանի նախաձեռնությամբ: Պետք է ասել, որ ճանապարհածախսը և ուղևորության ծախսերը հոգում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները կազմակերպող հանձնաժողովը: Մեզ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ, ներկայացնել մեր արվեստը, հնչեցնել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները» ,-նշեց Արմինե Գրիգորյանը:

Բացի այդ, սեպտեմբերից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում տրիոն համերգներով հանդես կգա Ռուսաստանի տարբեր բեմերում: «Եվ որպես տրիո, և որպես մենակատարներ` հանդես կգանք մի քանի ռուսական նվագախմբերի հետ: Ունենք նաև հրավեր Իսպանիայից, այնտեղ հանդես կգանք դեկտեմբերին» ,-տեղեկացրեց դաշնակահարուհին:

Արամ Խաչատրյանի անվան տրիոն ծրագրեր ունի նաև Հայաստանում. սեպտեմբերին երաժիշտները Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված նոր ձայնասկավառակ են ներկայացնելու` հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով: Ձայնասկավառակը կոչվում է «Armenian Masterpieces»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում