Մշակույթ

Մարիաննա Շահպարոնյանը Նյու Յորքում ներկայացրել է իր «Դեպի Հայաստան» բանաստեղծությունների ժողովածուն

2 րոպեի ընթերցում

Մարիաննա Շահպարոնյանը Նյու Յորքում ներկայացրել է իր «Դեպի Հայաստան» բանաստեղծությունների ժողովածուն

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում գործող  «Սրբոց Նահատակաց» եկեղեցում տեղի ունեցավ հայրենադարձ բանաստեղծուհի, «Դեպի Հայաստան» համահայկական-հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Մարիաննա Շահպարոնյանի գրքի շնորհանդեսը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանաստեղծուհին հանդիպել է ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ և ներկայացրել «Դեպի Հայաստան» բանաստեղծությունների ժողովածուն: 

Նյու Յորքի համայնքը մեծ ոգևորությամբ է ընդունել Շահպարոնյանին և բարձր գնահատականի արժանացրել նրա ստեղծագործությունները։ 

«Շատ հուզված եմ և հպարտ՝ ամերիկահայ համայնքին այսքան համախմբված տեսնելով։ Նյու Յորքում բնակվող մեր հայրենակիցները ստեղծել են կայուն և զարգացող համայնքային կյանք ։ 

Նրանք ջանք ու եռանդ չեն խնայում Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայի ինքնությունը պահպանելու համար»,- ասել է բանաստեղծուհին։ 

Մարիաննա Շահպարոնյանը կշարունակի արտերկրում ներկայացնել «Դեպի Հայաստան» գիրքը, որի առաքելությունն է միավորել աշխարհասփյուռ հայերին ազգային արժեքների շուրջ, խրախուսել հայրենասիրությունը և հայրենադարձությունը։  Առաջիկայում գիրքը կներկայացվի Փարիզում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում