Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Արցախի Հանրապետության 24-րդ տարեդարձը կնշանավորվի Ստեփանակերտում Թումոյի բացմամբ

Արցախի Հանրապետության 24-րդ տարեդարձը կնշանավորվի Ստեփանակերտում Թումոյի 
բացմամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության հռչակման օրը` սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում կկայանա Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Թումո  ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հաղորդակցման բաժնից, ծրագիրը հասանելի կլինի 500-1000 ուսանողների, որոնցից յուրաքանչյուրը Թումո կհաճախի շաբաթական երկու օր ու կսովորի կենտրոնի չորս հիմնական ոլորտների` անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, կայքերի մշակման ու խաղերի ստեղծման հիմունքները: Ուսանողները նաև կստանան 21-րդ դարին բնորոշ այնպիսի հմտություններ, որոնք են 3D մոդելավորումը, ռոբոտաշինությունը, լուսանկարչությունը, գրաֆիկական դիզայնը և այլն:

Ստեփանակերտի կենտրոնում ուսանողների գրանցումը կմեկնարկի սեպտեմբերի 14-ից, իսկ հոկտեմբերից գրացված ուսանողները կսկսեն ուսումը:

Արցախում Թումոյի նախագիծը իրականացվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի և Հայկական ընդհանուր բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ: Միջոցառմանը ներկա կլինի Սիմոնյան կրթական հիմնադրամի ղեկավար Սեմ Սիմոնյանը և ՀԲԸՄ Հայաստանի ղեկավար Վազգեն Յակուբյանը:

ՀԲԸՄ-ն ֆինանսավորելու է կենտրոնի բոլոր գործառնական ծախսերը, ինչպես նաև կենտրոնի մեկնարկային ծախսերը՝ ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցության շրջանակներում, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը
տրամադրում է տարածք Ստեփանակերտի կենտրանական հատվածում գտնվող պատմականշենքում: Շինության վերանորոգումը իրականացվել է Ղարաբաղ Տելեկոմ ընկերության նվիրատվության շնորհիվ:

Թումոն անվճար արտադպրոցական ծրագիր է, որի առաջին կենտրոնը բացվել է Երևանում 2011-ին, երկրորդը` Դիլիջանում` 2013-ին: ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցությամբ 2015-ի մայիսին բացվեց Գյումրիի Թումո կենտրոնը: Համագործակցությունը միտում ունի տարածել Թումոն Հայաստանի տարբեր քաղաքներով և Հայաստանի սահմաններից դուրս: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am