Մշակույթ

Վարդուհի Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում

3 րոպեի ընթերցում

Վարդուհի Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Խաչատրյանի հոգեհանգիստըտեղիկունենաօգոստոսի 24-ին` ժամը18:00-20:00-ին, Կոնդի ՍբՀովհաննեսեկեղեցում: Վերջին հրաժեշտը՝օգոստոսի 25-ին` ժամը 12:00-14:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտությանտնից(հասցե` Իսահակյան 1): Հուղարկավորությունը՝ժամը14:00-ին,Երևանի Նուբարաշենի գերեզմանատանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վարդուհի Խաչատրյանը վախճանվել է օգոստոսի 23-ին, 88 տարեկանում:

Վարդուհի Խաչատրյանը ծնվել է 1927թ. Լենինականում (այժմ՝ Գյումրի): 18 տարեկանում տեղափոխվել է Երևան։ 1945-48թթ. սովորել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժնում, այնուհետև` 1949-51թթ-ին, ուսումը շարունակել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ երգեցողության ֆակուլտետում։ Հետագայում դասավանդել է նույն բուհում՝ որպես պրոֆեսոր:

Վարդուհի Խաչատրյանն իր ստեղծագործական ճանապարհն սկսել է Թաթուլ Ալթունյանի ղեկավարած կապելլայում, այնուհետև երկար տարիներ երգել է Հայաստանի երգի-պարի վաստակավոր անսամբլում (Թ. Ալթունյանի անվան): Քառորդ դար շարունակ Վարդուհի Խաչատրյանը եղել է հեռուստառադիոպետկոմի Ա. Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլի մեներգչուհի: Հայկական գուսանական երգերի, կոմպոզիտորական ստեղծագործությունների իր կատարումներով անվանի երգչուհին արժանացել է միջազգային մրցանակների, այդ թվում՝ 1967 և 1983 թթ. «Գրան-Պրի»-ների (Փարիզ), 1974 թ. «Ոսկե կոկորդ» պարգևի (Վիեննա): Նա իր հարուստ երկացանկով, որը ներառում է Կոմիտասի, Նիկոլ Գալանտերյանի, Ռոմանոս Մելիքյանի, Խաչատուր Ավետիսյանի, Աշոտ Սաթյանի, Անտոն Մայիլյանի, ինչպես նաև հայ գուսանների ստեղծագործությունները, վայելել է համաժողովրդական սեր ու ակնածանք։ Երգչուհու մի շարք ձայնագրություններ՝ «Կռունկ», «Մախմուր աղջիկ», «Իմ անուշ տավիղ», «Ղարաբաղի եղնիկ», «Ծիծեռնակ», «Լուռ գնաց» իրենց արժանի տեղն են գտել հայ կատարողական արվեստի ոսկե ֆոնդում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում