Միջազգային

Պուտինը եւ Օբաման գործնական հարաբերություններ ունեն. Սպիտակ տուն

1 րոպեի ընթերցում

Պուտինը եւ Օբաման գործնական հարաբերություններ ունեն. Սպիտակ տուն

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Բարաք Օբաման գործնական հարաբերություններ են պահպանում: Այս մասին հուլիսի 30-ին լրագրողների համար կայացած ճեպազրույցում հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ձեզ կարող եմ հիշեցնել, թե ինչպես Է նախագահ Օբաման նկարագրել նախորդ դեպքերում իր հարաբերությունները նախագահ Պուտինի հետ: Նա դրանք նկարագրել Է որպես գործնական»,- ասել Է Սպիտակ տան տիրոջ պաշտոնական ներկայացուցիչը: Դրա հետ մեկտեղ, ընդգծել Է նա, Օբաման նաեւ «նշել Է նախագահ Պուտինի ունակությունն ու պատրաստակամությունը խոսելու ուղղակի, եւ դա վերաբերում Է, այդ թվում, այն ոլորտներին, որտեղ (Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ) տարաձայնություններ կան», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում