Միջազգային

Սիրիական բանակը և «Հըզբոլլահը» մի քանի տարածքներ են ազատագրել Զաբադանիում

2 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը և «Հըզբոլլահը» մի քանի տարածքներ են ազատագրել Զաբադանիում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը լիբանանյան «Հըզբոլլահի» հետ համագործակցության արդյունքում ամբողջությամբ վերահսկողություն է հաստատել Զաբադանի քաղաքի արևմտյան հատվածում գտնվող ալ Ջամիյաթ թաղամասի և արևելյան հատվածում գտնվող Սուլթանե թաղամասի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, լայնածավալ ռազմական գործողությունները սկսվել են հուլիսի 5-ի առավոտյան` նպատակ հետապնդելով Զաբադանի շրջանը մաքրել ծայրահեղական ահաբեկչական կազմակերպություններից: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ՝ ահաբեկիչները լուրջ վնասներ են կրել:

Ռազմական գործողություններին նաև մասնակցել են սիրիական օդային ուժերը` մեծ վնասներ հասցնելով նրանց:

Ավելի վաղ սիրիական ուժերը Հըզբոլլահի հետ վերահսկողություն էին հաստատել Թել ամրոցի վրա, որը գտնվում է Զաբադանիի արևմուտքում:

Սիրիական բանակը Արևելյան Ղուտայում լուրջ վնանսեր է հասցրել նաև ահաբեկիչների թաքստոցներին: Ոչնչացվել է պայթուցիկ սարքավորումների արտադրության գործարանը, և արդյունքում մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել: Բախումներն ընթացել են Այն Թուրամ գյուղաքաղաքում և Ջոբար թաղամասում:

Վերջին շրջանում սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ զգալի հաջողությունների է հասելսիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում, ազատագրվել են մի շարք բարձունքներ: Ռազմականգործողությունների արդյունքում զինյալները լուրջ կորուստներ են կրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում