Հայկական պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային ուսանողական մարզական խաղերի բացմանը
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում մեկնարկել են 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերը (Ունիվերսիադա): Իրադարձությանը Հայաստանը մասնակցում է 22-հոգանոց թիմով՝ 12 մարզիկ, 6 մարզիչ, 2 մրցավար և 2 այլ ներկայացուցիչ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ունիվերսիադայի բացման հանդիսավոր արարողության ընթացքում հայկական պատվիրակությունը մասնակցել է շքերթին:
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան 1995 թվականից մասնակցում է Ունիվերսիադային: Հայկական պատվիրակությունը մրցելու է 6 մարզաձևերում՝ սուսերամարտ, ձյուդո, թաեքվոնդո, սպորտային մարմնամարզություն, լող և թենիս: 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերը (Ունիսվերսիադա) կավարտվեն հուլիսի14-ին:
«Այս Ունիվերսիադայում սպասում ենք մեդալների: Մեր մարզիկները մեզ կարողանում են ուրախացնել անգան Բաքվում, ուր մնաց Սեուլից չուրախացնեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ՝ օլիմպիադային անդրադառնալով ավելի վաղ նշել էր ՀՀ կրթության և գիտության նախարար, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը:
Հայկական պատվիրակության մուտքը՝ 1:08 րոպեից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում