Միջազգային

Ֆրանսիայի մշակույթի գործիչները խնդրում են ապաստան տրամադրել Ասանժին եւ Սնոուդեին

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի մշակույթի գործիչները խնդրում են ապաստան տրամադրել Ասանժին եւ Սնոուդեին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի մշակույթի գործիչները բաց նամակով դիմել են երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Ջուլիան Ասանժին եւ Էդվարդ Սնոուդենին ապաստան տրամադրելու խնդրանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մի քանի տարի Ասանժը եւ Սնոուդենն արտաքսմամբ են հատուցում իրենց խիզախության համար: Թեեւ բոլորը միահամուռ ողջունում են նրանց պայքարի արդարացիությունը, այն իրավիճակը, որում նրանք գտնվում են, շարունակում Է վրդովմունք հարուցել: Նրանք մի քանի անգամ Ֆրանսիային են դիմել այն բանից հետո, երբ կարեւոր ծառայություններ են մատուցել Ֆրանսիային ՝ բացահայտելով այն սկանդալային պրակտիկաները, որոնք ԱՄՆ-ն օգտագործել Է մեր երկրի դեմ»,- ասված Է նամակում:

«Հանրապետությունը ոչ միայն իրավունք ունի, այլեւ պետք Է Ֆրանսիայում ընդունի այն մարդկանց, որոնց հետապնդում են հանուն ազատության նրանց պայքարի պատճառով® Մենք սպասում ենք, որ Ֆրանսիան կգործի»,- նշում են ստորագրյալները:

Ֆրանսիայի նախագահին հղված դիմումը, մասնավորապես, ստորագրել են ռեժիսորներ Ժակ Օդիյարը, Մատիե Կասովիցը եւ Կոստա Գավրասը, դերասաններ Վենսան Կասելը, Իրեն Ժակոբը եւ Լյուդվին Սանիեն, կոմպոզիտոր Ժան Միշել Ժարը, գրող Ռոմեն Դյուրին, նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում