Միջազգային

ՆԱՏՕ-ի ամրապնդումը Եվրոպայում սառը պատերազմից հետո ամենախոշորն է. Ստոլտենբերգ

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի ամրապնդումը Եվրոպայում սառը պատերազմից հետո ամենախոշորն է. Ստոլտենբերգ

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսատլանտյան դաշինքը իրականացրել է իր պաշտպանունակության ամրապնդման լայնամասշտաբ ամրապնդման աշխատանքներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային վստահեցրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Խոսքը գնում է սառը պատերազմի ավարտից հետո կոլեկտիվ պաշտպանության ամենամեծ ամրապնդման մասին»,- ասել է Ստոլտենբերգը: Նա ընդգծել է, որ իր և Օբամայի միջև առկա է լիակատար փոխըմբռնում այն հարցով, որ դաշինքն անվտանգության ոլորտում բախվել է նոր իրավիճակի:

ՆԱՏՕ-ի անդամ երկրներն Ուկրաինայի հարցի շուրջ Ռուսաստանի հետ տարաձայնությունների ֆոնին հայտարարել են Եվրոպայում ռազմական գործունեության ընդլայնման, այդ թվում արագ արձագանքման ուժերի ամրապնդման, մայրցամաքում ամերիկյան զորքերի ավելացման, զորավարժությունների ծրագրի կտրուկ ընդլայնման մասին: Իր հերթին, Ռուսաստանը հայտարարել է իր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զորքերի աննախադեպ ընդլայնման մասին:

Լուսանկարը` AP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում