Հասարակական

Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհին տեղի է ունեցել փլուզում

1 րոպեի ընթերցում

Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհին տեղի է ունեցել փլուզում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Մեղրի (Մ2) միջպետական նշանակության ավտոճանապարհի 96-րդ կմ-ում` Եղեգնաձորի տարածաշրջանիԵլփին գյուղի մոտ,մայիսի 26-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, տեղի է ունեցել ժայռաբեկորների փլուզում, որի հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունը դարձել է միակողմանի: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Եղեգնաձորի ճանապարհաշինական ընկերության շինարարները 4 խմ ծավալի ժայռաբեկորները ժամը 10:00-ի դրությամբ հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: Ճանապարհահատվածը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում