Խճանկար

Գիտնականները NASA-ի աստղադիտակով հայտնաբերել են Տիեզերքի ամենապայծառ գալակտիկան

1 րոպեի ընթերցում

Գիտնականները NASA-ի աստղադիտակով հայտնաբերել են Տիեզերքի ամենապայծառ գալակտիկան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականները Տիեզերքում հայտնաբերել են ամենապայծառ գալակտիկան, որը գտնվում Է Երկիր մոլորակից 12,5 միլիարդ լուսային տարի հեռավորության վրա: Ինչպես հաղորդել Է ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA), այն լույս Է ճառագայթում «300 տրիլիոն անգամ ավելի ուժեղ, քան մեր Արեգակը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հայտնագործությունը կատարվել Է WISE տիեզերական ինֆրակարմիր աստղադիտակի միջոցով 2010 թվականին ստացված տվյալներն ուսումնասիրելիս: Չեմպիոն-գալակտիկային տրված հերթական համարը բաղկացած Է այդ ապարատի անունից եւ 18-անիշ թվից: Աստղադիտակը կարողացել Է տեսնել եւս երկու տասնյակ արտակարգ պայծառ գալակտիկաներ, որոնք երեւում են սոսկ ինֆրակարմիր ընդգրկույթում:

Ինչպես գրում Է ՏԱՍՍ-ը, մասնագետները գալակտիկաների բարձր պայծառությունը բացատրում են դրանցում գերզանգվածեղ սեւ անցքերի առկայությամբ:»Գալակտիկաները դեպի իրենց են ձգում գազ եւ նյութ, որոնք դրանց շուրջը կազմավորում են մինչեւ միլիոնավոր աաստիճաններ տաքացած եւ մեծ Էներգիա անջատող սկավառակներ, ինչպես նաեւ տեսանելի, ուլտրամանուշակագույն եւ ռենտգենյան ճառագայթում»,- նշել Է NASA-ն իր մամուլի տեղակագրում:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում