Մշակույթ

Նորա Արմանին Երևանում հանդես կգա Ցեղասպանության տարելիցին նվիրված ներկայացման մեջ

1 րոպեի ընթերցում

Նորա Արմանին Երևանում հանդես կգա Ցեղասպանության տարելիցին նվիրված ներկայացման մեջ

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում մայիսի 3-ին և 4-ին տեղի կունենա Անուշ Ասլիբեկյան-Արծրունու «Մերսեդես» ներկայացման առաջնախաղը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի ռեժիսուրայով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի Հասարակայնության հետ կապերի բաժնից, ներկայացումը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Գլխավոր դերում հանդես կգա հանրահայտ դերասանուհի Նորա Արմանին:

«Այս թատերախաղը 40-ական թվականների վերջին սկսած ներգաղթի և հայրենադարցների մասին է։ Այս նյութի մասին շատ անդրադարձ չի եղել:Այս թատերախաղով մենք կպատմենք մի ամբողջ սերնդի մասին, որը կոտորածներից փախած, օտար ափերի մեջ էր ապաստանել, և թողելով ամեն ինչ, վերադարձավ Հայաստան ու կյանքի գնով, իր ամենաբեղուն տարիները նվիրելով՝ հայրենիքը կերտելու սրբազան գործին նպաստեց։ Առանց այդ սերնդի զոհաբերության Հայաստանը կարող էր լրջորեն վտանգված լինել»,- նշել է Նորա Արմանին:

Նա հավելել է, որ շատ զգացված է, որ Հակոբ Ղազանչյանն իրեն է վստահել ներգաղթող Զարուհու դերը։

«Ես իմ ելույթը կնվիրեմ ջարդերից վերապրած մեծ մորս հիշատակին և հայրենադարձ ազգականներիս»,- հավելել է դերասանուհին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում