Խճանկար

Քեյթ Միդլթոնի ծննդաբերությունն ուշանում Է. The Telegraph

1 րոպեի ընթերցում

Քեյթ Միդլթոնի ծննդաբերությունն ուշանում Է. The Telegraph

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բժիշկները կարող են արհեստականորեն խթանել Քեյթ Միդլթոնի ծննդաբերությունն այն պատճառով, որ Քեմբրիջի դքսի եւ դքսուհու երկրորդ երեխան պետք Է լույս աշխարհ գար տակավին չորս օր առաջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 26-ին այս մասին գրել Է The Telegraph-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի կառավարության աղբյուրներ:

Արքայազն Ուիլյամի տիկնոջ ծննդաբերության ժամկետը, աղբյուրների խոսքով՝ լրացել Է տակավին ապրիլի 23-ին: Ինչպես նշել Է հրատարակությունը, բժիշկները, նախքան ծննդաբերությունը խթանելը, կարող են սպասել մինչեւ երկու շաբաթ, սակայն, որպես կանոն, սպասման ժամկետը չի գերազանցում մեկ շաբաթը:

«Նրանք (բժիշկները) հավանաբար, խոսել են Քեյթի հետ եւ քննարկել, թե որ օրը հարմար կլինի նրան ծննդաբերելու համար, եթե երեխան լույս աշխարհ չգա առաջիկա երկու օրը»,- հայտարարել Է հիվանդանոցի աղբյուրը:

Լուսանկարը` Reuters

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում