Խճանկար

Աշխարհում մեկ տարում դեն են նետել 300 տոննա ոսկի

2 րոպեի ընթերցում

Աշխարհում մեկ տարում դեն են նետել 300 տոննա ոսկի

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ տարի ամբողջ աշխարհում դեն են նետել շուրջ 41,8 մլն տոննա Էլեկտրոնային եւ Էլեկտրական սարքավորումներ: Այդ մասին վկայում Է ՄԱԿ-ի համալսարանի զեկույցը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը:

Ըստ մասնագետների հաշվարկների՝ այս քանակությամբ աղբը կարելի Էր տեղավորել 1,15 մլն բեռնատարների մեջ, որոնք կարող Էին 23 հազար կիոմետրանոց շղթա կազմել: Երկրորդային օգտագործման նպատակով վերամշակման համար պիտանի թափոնների, ինչպես նաեւ այն նյութերի արժեքը, որոնք կարող են կորզվել թափոններից, կազմում Է 52 մլրդ դոլար:

Օրինակ, դեն նետված ամբողջ աղբը պարունակել Է 300 տոննա ոսկի. դա կազմում Է 2013 թվականին այդ թանկարժեք մետաղի համաշխարհային արտադրության 11 տոկոսը: Բացի այդ, թափոններում գտել են 2,2 մլն տոննա նյութեր, որոնք պարունակում են կապար, ինչպես նաեւ՝ սնդիկ, կադմիում եւ քրոմ:

«Էլեկտրանային աղբի» շուրջ 60 տոկոսը սառնարաններն են, լվացքի մեքենաները եւ կենցաղային այլ տեխնիկա: Բջջային հեռախոսներին, հաշվիչներին, համակարգիչներին ու տպիչներին բաժին Է ընկնում այդ աղբի ամբողջ ծավալի ընդամենը 7 տոկոսը:

Բնակչության մեկ շնչի հաշվով «Էլեկտրոնայն աղբի» արտադրության մեջ առավել Էական «ավանդ» են ներդնում Էկոլոգիական պատասխանատվության բարձր մակարդակով երկրները: Օրինակ՝ Նորվեգիայում 2014 թվականին մեկ մարդուն բաժին են ընկնում 28,4 կգ, Շվեյցարիայում՝ 26,3, Իսլանդիայում՝ 26,1. Դանիայում՝ 24, Մեծ Բրիտանիայում՝ 23,5 կիլոգրամ Էլեկտրոնային թափոններ: Ամենացածր ցուցանիշները նշվել են Աֆրիկայում՝ բնակչության մեկ շնչի հաշվով՝ 1,7 կիլոգրամ (ամբողջ մայրցամաքում կուտակվել Է 1,9 մլն տոննա աղբ):

«Առաջատարներ» են դարձել ԱՄՆ-ը եւ Չինաստանը (բոլոր թափոնների 32 տոկոսը): Նրանց հաջորդում են Ճապոնիան, Գերմանիան եւ Հնդկաստանը: 2013 թվականին ամբողջ աշխարհում «Էլեկտրոնային թափոնները» կազմել են 39,8 մլն տոննա: Կանխատեսվում Է, որ 2018-ին այդ ցուցանիշը կհասնի 50 մլն տոննայի:

Լուսանկարը` AP

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում