Խճանկար

Հաքերները հափշտակել են ծանոթությունների կայքի 20 միլիոն օգտատերերի տվյալները. Bloomberg

1 րոպեի ընթերցում

Հաքերները հափշտակել են ծանոթությունների կայքի 20 միլիոն օգտատերերի տվյալները. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ հաքերները հափշտակել են ծանոթությունների խոշոր կայքերից մեկի 20 միլիոն օգտատերերի անձնական տվյալները՝ գրանցման համարները եւ նշանաբառերը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Bloomberg գործակալությունը: Նրա տվյալներով՝ տուժածների շուրջ կեսը Ռուսաստանի քաղաքացիներ են, եւս 40 տոկոսն ապրում Է Եվրամիության երկրներում:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, կիբեռհանցագործներն արդեն հափշտակված տեղեկատվությունը վաճառքի են հանել հատուկ ինտերնետ-կայքում: Դրանք գնողները կարող են փորձել, օրինակ, մուտք գործել տուժածների բանկային հաշիվներ:

Թե հատկապես ծանոթությունների որ կայքն Է ենթարկվել գրոհի, առայժմ անհայտ Է:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում