Մարզային

2014 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզպետարանում ստացվել է 1759 դիմում եւ 67 բողոք

2 րոպեի ընթերցում

2014 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզպետարանում ստացվել է 1759 դիմում եւ 67 բողոք

ԳԱՎԱՌ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում մուտքագրվել է 1826 նամակ՝ 1759 դիմում, 67 բողոք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ընդհանուր բաժնի վարիչ Սուսաննա Ցոգոլակյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի կողմից 2014 թվականի ընթացքում կատարվել է 410 քաղաքացու ընդունելություն:

Յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթվա երեքշաբթի քաղաքացիների ընդունելությունը մարզպետարանում է կազմակերպվել, իսկ վերջին շաբաթվա երեքշաբթի օրը` Սեւանի, Մարտունու, Վարդենիսի եւ Ճամբարակի տարածաշրջաններում: Մարզպետը ողջ տարվա ընթացքում այցելել է ինչպես մարզի քաղաքային, այնպես էլ գյուղական համայնքներ եւ հանդիպումներ ունեցել տեղի բնակիչների հետ: Նա տեղում ծանոթացել է համայնքներում առկա խնդիրներին ու բնակիչների հոգսերին: Նույն աղբյուրի հավաստմամբ` օրենքով սահմանված կարգով լուծում է տրվել քաղաքացիների կողմից բարձրացված ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր հարցերին, որոնք հիմնականում ունեցել են սոցիալական, առողջապահական, աշխատանքային, բնակարանային եւ կոմունալ-կենցաղային ուղղվածություն:

Ըստ քաղաքացիների ընդունելության, դիմումների, բողոքների ու առաջարկությունների վերաբերյալ հաշվետվության՝ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ 227 քաղաքացի մարզպետին է դիմել առողջական բնույթի, 38-ը` աշխատանքի տեղավորման, 7-ը` բնակարանային, 20-ը` կոմունալ-կենցաղային հարցերով:

582 քաղաքացի Գեղարքունիքի մարզպետարան է դիմել ֆինանսական օգնություն ստանալու խնդրանքով: 401 քաղաքացու խնդրանք բավարարվել է:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում