Առողջապահության նախարարության մասնագետների խումբը շտապ մեկնել է Եղվարդ
20:18, 28 Նոյեմբեր 2014
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ անմիջապես Եղվարդ է մեկնել նախարարության մասնագետների խումբn` այն բանից հետո, երբ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն նոյեմբերի 28-ի երեկոյան հոսպիտալացվել է տեղի մանկապարտեզի 9 սան` աղիքային խանգարմաներ ևույթներով:
Այս մասին նոյեմբերի 28-ին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Տեղում իրականացվում են համաճարակաբանական հետազոտություններ: Արդյունքների մասին կտվրի լրացուցիչ տեղեկատվություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում