Խճանկար

Նյու Յորքում օդապարիկների վիթխարի շքահանդես Է տեղի ունեցել Գոհաբանության օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

Նյու Յորքում օդապարիկների վիթխարի շքահանդես Է տեղի ունեցել Գոհաբանության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 3 միլիոն մարդ Էր դուրս եկել Նյու Յորքի կենտրոնական փողոցներ՝ տեսնելու Գոհաբանության օրվա առթիվ կազմակերպված գունագեղ շքահանդեսը: Այս շքերթը հռչակված Է իր ավանդաբար վիթխարի օդապարիկներով՝ մուլտիպլիկացիոն ֆիլմերի, հեքիաթների, պատկերապատումների հայտնի հերոսների եւ այլ զվարճալի գործող անձանց կերպարանքներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդամենը հանդիսականների գլխավերեւով թռել են 16 հսկայական օդապարիկներ, դրանցից մի քանիսը եղել են հինգհարկանի շենքի չափ, եւ 33 ավելի փոքր օդապարիկներ: Ամեն տարի շքահանդեսին մասնակցում են նոր հերոսներ: Այս տարի առաջին անգամ դրան մասնակցել են հռչակավոր շոգեքարշիկ Թոմասը՝ «Թոմասը եւ ընկերները» մուլտֆիլմից, Փադինգթոն արջուկը՝ անգլիացի գրող Մայքլ Բոնդի գրքի հերոսը եւ Կարմիր ռեյնջերը՝ «Հզոր ռեյնջերները» հեռուստասերիալից: Նյու Յորքում ցուրտ ու ամպամած եղանակ Էր, սակայն դա չի փչացրել հանդիսականների տրամադրությունը:

Շքերթին մասնակցել են ոչ միայն օդապարիկները: Հանդիսականների տրամադրությունը բարձրացրել են նաեւ նվագախմբերը, որոնք ժամանել Էին տարբեր երկրի անկյուններից, ծաղրածուները, ակրոբատները եւ նույնիսկ հայտնի երաժիշտները:

Երեք ժամ տեւած շքերթը դիտել են ոչ միայն մերձակայքում գտնվող մարդիկ, այլեւ շուրջ 50 միլիոն հեռուստադիտողներ ԱՄՆ-ի ամբողջ տարածքում: Շքերթի եզրափակիչ փուլում հայտնվել Է Սանտա Կլաուսը՝ խորհրդանշելով Ծննդյան տոների սեզոնի սկիզբը, որը մեկնարկում Է Գոհաբանության օրվանից անմիջապես հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում