Տնտեսություն

ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի 50 մլն դոլարի բյուջետային վարկ

1 րոպեի ընթերցում

ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի 50 մլն դոլարի բյուջետային վարկ

ԵՐԵՎԱՆ, 26ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև 2014թ. օգոստոսի 6-ին ստորագրված «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագրով ՎԶԵԲ-ը ՀՀ-ին կտրամադրի 50 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկ: Համաձայնագրին հավանության տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 27-ի նիստի օրակարգում:

«Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի» գլխավոր նպատակն ընկերություններին արտահանման խրախուսման, ներդրումների ներգրավման և որակի կառավարման ծառայությունների մատուցման բնագավառում ՀՀ կառավարության կարողությունների հզորացումն է, մասնավոր ներդրումների և արտահանման աճի համար աջակցող միջավայրի ու ընկերությունների կարողությունների ամրապնդումը:

Ներկայում համաձայնագիրը գտնվում է վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցման փուլում և համաձայն ՀՀ վարչապետի` 2014թ. հոկտեմբերի 7-ի թիվ 02/12.10/16570-14 հանձնարարականի` միջպետական միջազգային համաձայնագրերը ՀՀ Նախագահի կողմից մինչև ՀՀ Սահմանադրական դատարան ուղարկվելը պետք է ներկայացվեն ՀՀ կառավարության հավանությանը:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում