Հասարակական

Երևանում արձանագրվել են նստարաններ ու աղբամաններ կոտրելու դեպքեր

1 րոպեի ընթերցում

Երևանում արձանագրվել են նստարաններ ու աղբամաններ կոտրելու դեպքեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան» ձուլվածքով նոր ու ժամանակակից նստարանները, ինչպես նաև աղբամանները 2012 թվականից կազմում են մայրաքաղաքի արտաքին կահավորման մաս: Մինչ օրս Երևանի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում, այգիներում ու պուրակներում տեղադրվել է շուրջ 1800 նորաոճ նստարան. դրանք նոր շունչ են հաղորդել մայրաքաղաքին, և այս պարագան հաճախ են նշում նաև երևանցիները: Միայն այս տարի «Երևան» ձուլվածքով նստարանների թիվն ավելացել է 530-ով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոլորտի պատասխանատուները պարբերաբար արձանագրում են համայնքապատկան գույքի նկատմամբ տարօրինակ վարքագիծ և, մեղմ ասած, անփույթ վերաբերմունք, գույքը պարբերաբար կոտրվում է: Կան նաև նոր աղբամանները գողանալու դեպքեր: Այդ մասին տեղեկացված են նաև իրավապահ մարմինները և այդ ուղղությամբ արդեն տարվում է համապատասխան աշխատանք:

Նստարանների ու աղբամանների նկատմամբ արատավոր ցանկացած երևույթ նկատելու դեպքում երևանցիները կարող են ահազանգել Երևանի քաղաքապետարանի թեժ գծի շուրջօրյա 1-08 կամ աշխատանքային ժամերին գործող 010- 51-41-52 թեժ գծի հեռախոսահամարներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում