Խճանկար

Համացանցը վարչակարգեր տապալելու ուժ ունի. Anonymous շարժում

2 րոպեի ընթերցում

Համացանցը վարչակարգեր տապալելու ուժ ունի. Anonymous շարժում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցը խոսքի ազատության դրսեւորման՝ երբեւԷ ստեղծված միջոցներից մեծագույնն Է, որը միլիոնավոր մարդկանց վարչակարգերի տապալման ուժին հավասար ձայն Է տալիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, RT-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել Է Anonymous հաքերային շարժման անդամը:

Նոյեմբերի 5-ին մբողջ աշխարհի գրեթե 500 բնակավայրերում բողոքի հանրահավաքներ են տեղի ունեցել «Մեկ միլիոն դիմակների երթի» շրջանակներում: Մարդկանց բազմությունները դուրս են եկել փողոցներ՝ իրենց դեմքերը փակելով Գայ Ֆոքսի դիմակով: Շարժման ակտիվիստները հանդես են եկել պետական մարմիններում կոռուպցիայի, կորպորատիվ պաշտոնեական հանցագործությունների եւ լրտեսման մասշտաբների ընդլայնման դեմ:

«Համացանցը վարչակարգեր տապալելու ուժ ունի: Դա այն Է, ինչը վախեցնում Է նրանց: Ուստի այժմ նրանք հետեւում են մեր հեռախոսազանգերին, Էլեկտրոնային փոստին եւ վերահսկում են մեր խոսքի ազատությունը: Նրանք Համացանցի նկատմամբ հատուկ իրավասություն չունեն: Այն պատկանում Է բոլորին»,- հայտարարել Է հաքերային շարժման մասնակից Old Holborn-ը:

«Համացանցը մեծագույն միջոց Է, որը մենք ունենք խոսքի ազատության համար: Եվ այժմ մոլորակի վրա ամենուրեք յոթ միլիարդ մարդ ձայն ունի <…> Մենք բոլորս հավասար ենք»,- հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում