Միջազգային

Չինաստանը Էբոլա տենդի բուժման կենտրոն Է կառուցում Լիբերիայում

2 րոպեի ընթերցում

Չինաստանը Էբոլա տենդի բուժման կենտրոն Է կառուցում Լիբերիայում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը մեկ ամսվա ընթացքում Լիբերիայում կկառուցի Էբոլա տենդի բուժման 100-տեղանոց կենտրոն եւ կսկսի ընդունել հիվանդներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 31-ին հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության Աֆրիկայի դեպարտամենտի ղեկավար Լին Սունտյանը:

«Էբոլա վիրուսի համաճարակի դեմ պայքարում արեւմտաաֆրիկյան երկրներին Չինաստանի օգնության չորրորդ փաթեթի շրջանակներում Լիբերիայում կկառուցվի հիվանդության բուժման կենտրոն՝ նախատեսված հարյուր հոգու համար: Սպասվում Է, որ կենտրոնը հիվանդներին կսկսի ընդունել 30 օրվա ընթացքում»,-հայտնել Է նա Պեկինում կայացած ճեպազրույցում:

Կենտրոնի աշխատանքով կզբաղվի Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի զինվորական բժիշկների Էլիտային ջոկատը: Լիբերիայի կենտրոնը կդառնա միակ բուժհաստատությունը, որը կկառուցվի համաճարակով ընդգրկված երկրներում (Լիբերիա, Սիեռա Լեոնե եւ Գվինեա): Չինաստանի կառավարությունը պատրաստել Է 400 մարդուց բաղկացած բուժանձնակազմ, որոնք Լիբերիա կուղարկվեն երեք խմբով:

Համաճարակի սկսվելուց ի վեր Պեկինն ապրիլին, օգոստոսին եւ սեպտեմբերին շուրջ 250 միլիոն յուան (40,9 մլն դոլար) գումարի հումանիտար օգնության երեք փաթեթ Է ուղարկել վերը նշված երկրներ: Ներկայում տարածաշրջանում են գտնվում շուրջ 200 չինացի բժիշկներ: Սպասվում Է, որ նրանց թիվը կհասցվի 700-ի:

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հոկտեմբերի 24-ին հայտարարել Է 500 մլն յուան (81,8 մլն դոլար) գումարի օգնության չորրորդ փաթեթը հատկացնելու Պեկինի մտադրության մասին:

Օրերս ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի օգնական Բրյուս Էյլուորդը հայտնել է, որ կազմակերպության տվյալներով, աշխարհում Էբոլա տենդից զոհվածների թիվը կարող է արդեն գերազանցել հինգ հազարը՝ 13703 վարակվածներից:

Զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է արեւմտաաֆրիկյան երեք երկրում՝ Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում: Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել է Նիգերիայում եւ Սենեգալում Էբոլա տենդի համաճարակի ավարտվելու մասին: Կազմակերպությունը նաեւ նշել է, որ Լիբերիայում Էբոլա վիրուսի տարածումն աստիճանաբար դանդաղում է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում