Դրամ/դոլար տարեկան միջին փոխարժեքը` 20 տարվա կտրվածքով (ԻՆՖՈԳՐԱՖԻԿ)
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 20 տարվա կտրվածքով դրամ/դոլար միջին տարեկան փոխարժեքի առավել բարձր ցուցանիշ գրանցվել է 2003 թվականին՝ 578.77, իսկ առավել ցածր ցուցանիշ՝ 2008 թվականին` 305.97:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 1994 թվականից 2003 թվականն ընկած տարիներին հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին տարեկան փոխարժեքն անընդմեջ աճել է, իսկ 2004-2008 թվականներին գրանցվել է դրամ/դոլար միջին տարեկան փոխարժեքի անկում:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2008-2013 թվականների ընթացքում դրամ/դոլար միջին տարեկան փոխարժեքը գրանցել է աճի միտում: 2013 թվականին ՀՀ դրամի նկատմամբ դոլարի միջին տարեկան փոխարժեքը կազմել է 409.63: 1994-2013 թվականների ընթացքում Հայաստանում դրամ/դոլար միջին տարեկան փոխարժեքն աճել է 1,46 անգամ:
Հայաստանում դրամական միավորը շրջանառության մեջ է մտել 1993 թվականի նոյեմբերի 22-ին։ 1993-1995թթ. տպագրված թղթադրամները շրջանառությունից հանվել են 2005 թվականին, իսկ 50, 100 և 500-դրամանոց թղթադրամները դուրս են եկել շրջանառությունից և փոխարինվել մետաղադրամներով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում