Միջազգային

Օբաման վերստին Էբոլա վիրուսի եւ ԻՊ-ի հետ նույն շարքին է դասել ՌԴ-ի քաղաքականությունը

2 րոպեի ընթերցում

Օբաման վերստին Էբոլա վիրուսի եւ ԻՊ-ի հետ նույն շարքին է դասել ՌԴ-ի քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի քաղաքականությունը համարել Է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ամերիկացիների անհանգստության երեք պատճառներից մեկը ի թիվս Էբոլա վիրուսի եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

ԱՎելի վաղ Օբամայի արած այդօրինակ հայտարարությունները խստիվ քննադատվել են Մոսկվայի կողմից:

«Մարդիկ անհանգստանում են: Նրանք անհանգստանում են երեք պատճառով»,- հայտարարել է Օբաման Չիկագոյում ունեցած նախընտրական ելույթի ընթացքում: Դրանից հետո ԱՄՆ-ի նախագահը հանգամանորեն կանգ է առել նախ «Իսլամական պետության» վրա, որի դեմ ԱՄՆ-ը ռազմական գործողություններ է վարում Սիրիայում եւ Իրաքում, այնուհետեւ Էբոլա տենդի համաճարակի վրա, որն արդեն լուրջ մտահոգության պատճառ է դարձել ամերիկյան հասարակության մեջ:

«Ուկրաինայի իրադրությունը եւ Ռուսաստանի ագրեսիան նույնպես անհանգստացնում է մարդկանց: Այնպես որ անհանգստություն կա արտասահմանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ»,- հավելել է Օբաման: Դրանից հետո նա արծարծել է ԱՄՆ-ի ներքին հիմնախնդիրները՝ դանդաղ տնտեսական աճը, սոցիալական անհավասարությունը եւ գործազրկությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում