Մշակույթ

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում գողացել են Էդգար Դեգայի կտավը

1 րոպեի ընթերցում

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում գողացել են Էդգար Դեգայի կտավը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի Լիմասոլ քաղաքի 70-ամյա մի բնակչի տնից գողացել են Էդգար Դեգայի կտավը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ կտավի հետ մեկտեղ տնից կորել է չհրկիզվող պահարանը, որտեղ եղել են յոթ ոսկե ժամացույց, երեք զույգ թատերական ոսկե հեռադիտակ եւ 157 հազար եվրո ընդհանուր գումարի այլ ոսկերչական իրեր:

Ֆրանսիացի նկարչի՝ 61 x 47 սանտիմետր չափով կտավն իրենից ներկայացնում Է Դեգայի պարուհիների հռչակավոր շարքի նկարներից մեկը: Ոստիկանությունը հայտնել Է, որ այն ապահովագրված չի եղել: Տուժողն ասել Է, թե ինքը պատրաստվում Էր վաճառել իր թանկարժեք իրերի մի մասը եւ տուն Էր հրավիրել մի քանի պոտենցիալ գնորդների: Ոստիկանությունն արդեն ձերբակալել Է կասկածյալներից մեկին եւ որոնում Է եւս երկու անձանց, որոնք, հնարավոր Է՝ մասնակցել են գողությանը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում