Միջազգային

Ֆլորիդայի բնակիչն սպանել է վեց թոռներին ու դստերը

1 րոպեի ընթերցում

Ֆլորիդայի բնակիչն սպանել է վեց թոռներին ու դստերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի բնակիչ 51-ամյա Դոն Սպիրիտը սպանել է վեց երեխաների ու մի կնոջ, իսկ այնուհետեւ ինքնասպանություն գործել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Associated Press-ը, հղում անելով տեղի շերիֆին:

Միջադեպը տեղի է ունեցել նահանգի հյուսիսում՝ Բել ոչ մեծ քաղաքում: Սպիրիտը գնդակահարել է երեք ամսականից մինչեւ տասը տարեկան իր վեց թռներին եւ դստերը:

Միջադեպի վայր ժամանած շերիֆի օգնականը փորձել է բանակցել հանցագործի հետ, բայց նա ինքնասպանություն Է գործել՝ կրակելով իր վրա: Կատարվածի դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:

Ինչպես հաղորդել է Reuters-ը, շերիֆը հայտնել է, որ Սպիրիտը դատվածություն է ունեցել: Նա մեղադրվել է ապօրինաբար զենք պահելու, երեխային ծեծի ենթարկելու, սննդից ու օթեւանից զրկելու մեջ: 2001 թվականին Սպիրիտը գնդակահարել էր իր ութամյա որդուն, սակայն դա որակվել էր որպես որսի ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում