Մարզային

Գյումրիում խոշոր հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

 Գյումրիում խոշոր հրդեհ է բռնկվել

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոշոր հրդեհ է բռնկվել Գյումրու Մայակովսկու 80 հասցեում: Գյումրու կենտրոնական շուկայի՝ «Լաչինի միջանցք» կոչվող տարածքի մոտ այրվում է երկհարկանի սեփական տան տանիքը: Երկհարկանի կառույցի առաջին հարկում խանութներ են, իսկ դրան կից կան այլ տներ, տարածքում իրականացվում է նաև առևտուր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Մարատ Սարիբեկյանը, վարչությունը հրդեհի մասին ահազանգ ստացել է 16:23-ին: Հրդեհը մեծ արագությամբ տարածվում է՝ ընդգրկելով բավական մեծ տարածք: Տարածքի նեղ լինելը անհարամար իրադրություն է ստեղծում հրշեջ-փրկարարների համար: «Այս պահին դեռ չի հաջողվել կրակը մեկուսացնել: Այրվում է տան տանիքի մեծ տարածք: Աշխատանքների մեջ ներգրավված է 5 մարտական հաշվարկ՝ Գյումրիից, Արթիկից և Ախուրյանից, բացի այդ, աշխատանքերին մասնակցում է նաև քաղաքապետարանի 2 ջրցան մեքենա: Աշխատանքերն այս պահին կարգավորվում են և շարունակվում»,- նշեց Մարատ Սարիբեկյանը:

Դեպքի տարածքում աշխատում են նաև ոստիկանության և շտապ բուժօգնության ստորաբաժանումները:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում