Միջազգային

ԱՄՆ-ում սխալմամբ դատվածները 41 միլիոն դոլար փոխհատուցում կստանան

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում սխալմամբ դատվածները 41 միլիոն դոլար փոխհատուցում կստանան

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի դաշնային դատարանը 41 միլիոն դոլարի փոխհատուցում է նշանակել սխալմամբ դատապարված հինգ տղաների համար, ովքեր անազատության մեջ են անցկացրել 7-13 տարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է CNN-ը:Նյու Յորքի իրավաբանական ստորաբաժանման և արդարացվածների միջև ստորագրված պայմանագրի համաձայն` բանտային կյանքի յուրաքանչյուր տարին գնահատվել է մեկ միլիոն դոլար:

1989 թվականին 14-16 տարեկան աֆրոամերիկացի դեռահասներ էին ձերբակալվել ու սխալմամբ դատապարվել 7-13 տարվա ազատազրկման մի կնոջ բռնաբարելու կասկածանքով: Նրանց մեղադրանք էր առաջադրվել նրա համար, որ դաժանորեն ծեծել և բռնաբարել էին 29-ամյա կնոջը` թողնելով նրան միայնակ քաղաքի Կենտրոնական այգում, որտեղ էլ մահացել էր:

Հինգ մեղադրյալներին հարցաքննել էին մի քանի ժամվա ընթացքում առանց փաստաբանի ներկայության: Նրանց նաև մերժել էին հանդիպել հարազատների հետ: Որպեսզի մեղադրյալներին ստիպեին ճանաչել սեփական մեղքը, ոստիկանությունը կիրառել էր նրանց քնից զրկելու մեթոդը:

Չնայած ապացույցները տանում էին նրան, որ տվյալ պահին դեռահասները գտնվել են այլ վայրում, սակայն նրանց դատապարտել էին:

2002 թվականին սերիական մարդասպան Մատիաս Ռեյեսը խոստովանել էր մեղքը եւ նշել, որ միայնակ է այդ հանցագործությունը կատարել: Դրանից հետո հինգ տղաներն ազատ էին արձակվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում