Խճանկար

The New York Times-ի թղթակիցը Ռոբին Ուլիյամսի մասին գիրք կգրի

1 րոպեի ընթերցում

The New York Times-ի թղթակիցը Ռոբին Ուլիյամսի մասին գիրք կգրի

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The New Yorks Times թերթի մշակութային բաժնի թղթակից Դեյվ Իցկոֆը հայտարարել է, որ պատրաստվում է առաջիկայում հրապարակել ամերիկացի հայտնի դերասան Ռոբին Ուլիյամսի ինքնակենսագրականն ու ներկայացնել մանրամասներ երգչի կյանքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, Իցկոֆը շատ հաճախ է հոդվածներ գրել Ուիլյամսի մասին: Նա առաջին լրագրողն էր, ում Ուիլյամսը հարցազրույց է տվել 2009թ. սրտի վիրահատությունից հետո: Հարցազրույցում դերասանը խոստովանել է, որ վիրահատությունից հետո սկսել է ավելի գնահատել կյանքի յուրաքանչյուր վայրկյանը: Լրագրողը հայտարարել է, որ Ուիլյամսն իր մշակութային հերոսն է, ով միշտ առանձնացել է իր մարդկային հատկանիշներով, հումորի զգացողությամբ: «Նա միշտ բարեկիրթ էր եւ բարեհամբույր»,- ասել է լրագրողը:

Գրքի անվանումը դեռեւս չի հրապարակվում, ժամկետը նույնպես; Հայտնի է, որ գրքի հրատարակիչն է լինելու Henry Holt and Co.-ն:

Վաթսուներեքամյա Ռոբին Ուիլյամսն ինքնասպանություն է գործել օգոստոսի 11-ին: Երգչի կինը հայտարարել է, որ բժիշկները Ուիլյամսի մոտ հայտնաբերել էին փարկինսոյան հիվանդություն, սակայն նա չէր ցանկանում այդ մասին բարձրաձայնել:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում