Տարածաշրջանային

Վանում Սուրբ Բարդուղիմեոս հայկական եկեղեցին կիսավեր վիճակում է

2 րոպեի ընթերցում

Վանում Սուրբ Բարդուղիմեոս հայկական եկեղեցին կիսավեր վիճակում է

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանի Բաշկալե գավառում գտնվող պատմական Սուրբ Բարդուղիմեոս հայկական եկեղեցին շարունակում է մնալ կիսավեր վիճակում: Ալբայրաք գյուղում գտնվողհայկական եկեղեցու տարածքից 2013 թվականինզինվորական զորամասերի դուրս բերումից հետո Սուրբ Բարդուղիմեոսը սպասում է վերականգնման աշխատանքներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

1990-ական թվականներին եկեղեցու տարածքը հատուկ ծառայության ջոկատների կողմից օգտագործվում էր որպես ռազմաբազա և փակ էր այցելուների համար: Թեպետ 2011 թվականից թուրքական Մեջլիսի զբոսաշրջային հարցերով զբաղվող հանձնաժողովը հավանություն էր տվել 13-14-րդ դարերին թվագրվող եկեղեցին վերականգնելու նախագծին, այդուհանդերձ այդ որոշումը մինչև օրս կյանքի չի կոչվում:

Վանի շրջակա միջավայրի հարցերով զբաղվող ընկերության նախագահ Ալի Քալչաքը քննադատել է եկեղեցին ինքնահոսի մատնելու թուրքական իշխանությունների ամենաթողությունը: «Փոքրամասնությունների սեփականության պահպանման օրենքի անվան տակ պատմությունը ոչնչացվում է: Սա «նախկինում հայերին ոչնչացրեցինք, այժմ էլ պատմությունը կոչնչացնենք, նրանց հետքերը կվերացնենք» տրամաբանությունն է»,- նշել է Քալչաքը` ցավով արձանագրելով, որ թեպետ բազմիցս դիմել են իշխանություններին, այդուհանդերձ ցանկալի արդյունքի հասնել հնարավոր չի եղել: «Վանում ամբողջ պատմությունն այսպես ոչնչացվում է»,- ասել է նա:

Նշվում է, որ Սուրբ Բարդուղիմեոս հայկական եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում մահացած Սուրբ Բարդուղիմեոսի գերեզմանի վրա: Այն մինչև Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրականացված Հայոց ցեղասպանությունն օգտագործվել է հայերի կողմից: Եկեղեցուն կից եղել է ժամատուն, քահանաների տներ և այլ կառույցներ: Եկեղեցու մասին առաջին հիշատակումն արվել է 1338 թվականին գրված մի փաստաթղթում: 1966 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով եկեղեցին զգալի վնաս է կրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում