Միջազգային

ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները քննարկել են Մաքսային միության զարգացման հարցերը

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները քննարկել են Մաքսային միության զարգացման հարցերը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները եռակողմ ձեւաչափով քննարկել են Մաքսային միության զարգացման հարցերը, հաղորդել է ՌԴ-ի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մաքսային միության եռյակի պետությունների ղեկավարները՝ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը, շարունակել են շփումը: Կայացել է առարկայական զրույց Մաքսային միության հրատապ օրակարգի լայն սպեկտրի հարցերի շուրջը»,- ասել է Պեսկովը:

Օգոստոսի 26-ին Մինսկում կայացել է հանդիպում Մաքսային միություն - Ուկրաինա - Եվրամիություն ձեւաչափով, որտեղ քննարկվել են տնտեսական համագործակցության հացերը:

Ավելի վաղ Պուտինը հայտարարել Է տնտեսական փոխգործակցության շուրջն Ուկրաինայի եւ Եվրամիության հետ կառուցողական երկխոսության պատրաստակամության մասին՝ փոխադրաձ շահերի հաշվառմամբ: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ Ուկրաինայի նախագահի հետ Մաքսային միության երկրների ղեկավարների հանդիպմանը Պուտինը հիշեցրել Է, որ Ուկրաինան սերտորեն ինտեգրված Է ԱՊՀ-ի տնտեսական տարածությունում:

Դրա հետ մեկտեղ, Ուկրաինայի կողմից Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, Ռուսաստանի նախագահի կարծիքով, վնասներ կբերի թե՛ հենց իրեն եւ թե՛ Մաքսային միության երկրներին: «Հրաժարումն ԱՊՀ-ի հետ ընդհանուր տեխնիկական նորմաներից եւ Եվրամիության ստանդարտներին ադապտացումը միլիարդավոր եվրոներ կնստի Ուկրաինայի վրա»,- հայտարարել Է նա, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում