Խճանկար

Ֆրունզիկ Մկրտչյանի շապիկով Ջորջ Քլունիի լուսանկարը հայտնվել է համացանցում

1 րոպեի ընթերցում

Ֆրունզիկ Մկրտչյանի շապիկով Ջորջ Քլունիի լուսանկարը հայտնվել է համացանցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հայտնվել է մի լուսանկար, որում պատկերված է ամերիկացի հայտնի ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր և սցենարիստ Ջորջ Քլունիին ՝ հայ անվանի դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի շապիկով: Լուսանկարը տարբեր կարծիքներ է առաջացրել սոցիալական ցանցերի օգտատերի մոտ: Սոցցանցերի մի շարք օգտատերեր կարծում են, որ նկարը, հավանաբար, ֆոտոշոփի արդյունք է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լուսանկարն Instagram-ի իր էջում հրապարակել է ռուս դերասան Օսկար Կուչերան, որն ապշել է նկարից: «Քլունիի շապիկին Ֆրունզիկ Մկրտչյանի նկարն է: Ի՜նչ հաճելի է»,-նշել է նա:

Դերասան Մհեր Մկրտչյանը, ով հայտնի է նաև Ֆրունզիկ անունով, հայկական կինոյում ստեղծել է բազմաթիվ յուրօրինակ դերեր: Նա մեծ ներդրում ունի հայ դերասանական արվեստի զարգացման մեջ: Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինոարվեստի ինքնատիպ անունների շարքում։

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում