Մարզային

Սահմանամերձ Բարեկամավանում բացվել է բարեկամավանցի 21 ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքար

1 րոպեի ընթերցում

Սահմանամերձ Բարեկամավանում բացվել է բարեկամավանցի 21 ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքար

ՏԱՎՈՒՇ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ մի խումբ խորհրդարանականներ, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և բազմաթիվ հյուրեր այցել են Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանային Բարեկամավան համայնք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Տավուշի մարզպետարանի տեղեկատվության վարչությունից, խորհրդարանականները մասնակցել են հայրենիքի պաշտպանության համար նահատակված բարեկամավանցի 21 ազատամարտիկների հիշատակին կանգնեցված խաչքարի բացման արարողությանը:

Միջոցառմանը ներկա է եղել ամբողջ գյուղը: Օրվա առթիվ ներկաներին ողջունել է համայնքի ղեկավար Գագիկ Աբազյանը, իսկ խաչքարի բացման պատիվը վերապահվել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և զոհված ազատամարտիկների երկու հարազատների:ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հիշարժան այդ օրը նաև մեդալներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների:Խաչքարի հեղինակը Արցախյան ազատամարտի մասնակից, ճարտարապետ Անդրանիկ Դավթյանն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում