Միջազգային

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում հրաժարվել են կատարել Կիեւի պայմանները

1 րոպեի ընթերցում

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում հրաժարվել են կատարել Կիեւի պայմանները

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը (ԴԺՀ) պատրաստ է բանակցությունների Ուկրաինայի իշխանությունների հետ, սակայն մտադիր չԷ կատարելու Կիեւի պայմանները: Այս մասին, ինչպես օգոստոսի 19-ին հաղորդել է ՌԻԱ «Նովոստին», հայտարարել Է ԴԺՀ-ի վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք սպասում ենք առաջարկությունների, բայց սոսկ խելամիտ առաջարկությունների. վայր չդնել զենքը եւ ապահովել սահմանների փակումը: Նման բան երբեք չի լինի եւ թող չերազեն»,- ասել Է Զախարչենկոն՝ նշելով, որ բանակցությունները կարող են վարվել սոսկ «իրավահավասար պայմաններով»:

«Հարկավոր Է ճանաչել կայացած պետությունը (ԴԺՀ-ն)»,- հավելել Է վարչապետն՝ ընդգծելով, որ հանրապետության իշխանությունները դեմ են պատերազմին:

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարարության ղեկավար Պավել Կլիմկինը, մեկնաբանելով Դոնբասի իրադրության շուրջը քառակողմ հանդիպման արդյունքները, որը տեղի Է ունեցել Բեռլինում, հայտարարել Է, որ Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում հրադադարը հնարավոր Է սոսկ սահմանների նկատմամբ վերահսկողության հաստատման, ԵԱՀԿ-ի դիտորդների աշխատանքի ապահովման եւ պատանդների ազատման դեպքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում