Խճանկար

Միխայիլ Գալստյանին դասել են հանրաճանաչ բլոգերների շարքը

1 րոպեի ընթերցում

Միխայիլ Գալստյանին դասել են հանրաճանաչ բլոգերների շարքը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսկոմնադզորը» հարցում կանի նոր օրենքին համապատասխան յոթ բլոգերների գրանցման անհրաժեշտության վերաբերյալ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 1-ին գրել Է «Իզվեստիա» թերթը:

Հրատարակության տվյալներով՝ ցուցակի մեջ են գրողներ Բորիս Ակունինը եւ Էդուրարդ Լիմոնովը, երգիծաբան Միքայիլ Զադոռնովը, զավեշտաբան եւ դերասան Միխայիլ Գալստյանը, բլոգեր եւ լուսանկարիչ Սերգեյ Դոլյան, նրա գործընկեր Դմիտրի Չեռնիշեւը, ինչպես նաեւ NewsMedia հոլդինգի ղեկավար Աշոտ Գաբրելյանովը:

Օգոստոսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ Է մտել այն օրենքը, որը նախատեսում հանրաճանաչ բլոգերների գրանցում եւ նրանց մասնակիորեն հավասարեցում Է լրագրողների: Օրենքը վերաբերում Է օրական ավելի քան երեք հազար հաճախումներով բլոգների տերերին: Նրանց պարտավորեցրել են հետեւել այն բանին, որ բլոգները չօգտագործվեն հանցագործությունների կատարման, պետական գաղտնիքի հրապարակման, ծայրահեղական նյութերի տարածման, պոռնկագրության քարոզման, բռնության եւ դաժանության պաշտամունքի համար: Հանրաճանաչ բլոգերներին նաեւ կարգելվի անպարկեշտ արտահայտվել իրենց Էջերում:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում