Միջազգային

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Գազայի հատվածում երկարատև հրադադար հաստատելու կոչով է հանդես եկել

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Գազայի հատվածում երկարատև հրադադար հաստատելու կոչով է հանդես եկել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտագության Խորհդի (ԱԽ) նախագահ Ռիշար Հասանը Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել պայմանավորվել Գազայի հատվածում կրակի դադարեցման հարցի շուրջ: Հասանը անհանգստություն է հայտնելով տարածաշրջանում ճգնաժամի խորացման և զոհերի թվի աճի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ՄԱԿ-ի ԱԽ հայտարարության մեջ ասված է.«ՄԱԿ ԱԽ-ն կողմերին կոչ է անում ջանքերը միավորել երկարատև և ամբողջությամբ պահպանվող հրադադարի հասնելու համար` հիմնված եգիպտական նախաձեռնության վրա»:

Բացի այդ, ԱԽ-ն աջակցություն է հայտնել ՄԱԿ գլխավոր քարտուղարՊան Կի Մունի` իսլամական Ուրազա Բայրամ տոնի ժամանակ հումանիտար դադար հաստատելու կոչին:

ԱԽ-ն նաև անդրադարձել է Գազայում ՄԱԿ-ի դպրոցի վրա հրթիռ արձակելու դեպքին, որտեղ մինչ այդ հայտնաբերվել էին հրթիռներ, որոնք ՀԱՄԱՍ-ն օգտագործում էր Իսրայելի դեմ:

«ՄԱԿ ԱԽ-ն ընդգծում է, որ քաղաքացիական և հումանիտար օբյեկտները, այդ թվում և ՄԱԿ հաստատությունները, պետք է հարգվեն և պաշտպանվեն»:

Եգիպտոսը Գազայի հատվածում ճգնաժամը կարգավորելու հարցում որպես միջնորդ էր հանդես եկել, որով նախատեսվում էր կրակի դադարեցում ծովում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում