Միջազգային

Աբխազիայի նախագահի թեկնածուները Հասարակական համաձայնության մասին պայմանագիր են ստորագրել

2 րոպեի ընթերցում

Աբխազիայի նախագահի թեկնածուները Հասարակական համաձայնության մասին պայմանագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիայի նախագահի թեկնածուներ Ասլան Բժանիան, Լեոնիդ Ձապշբան, Միրաբ Կիշմարիան եւ Ռաուլ Խաջիմբան Հասարակական համաձայնության մասին պայմանագիր են ստորագրել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փաստաթուղթը պատրաստվել եւ ստորագրման համար առաջարկվել Է Աբխազիայի հանրային պալատին: Թեկնածուները հայտարարել են «ժողովրդի իրական կամարտահայտումն ապահովելու եւ երկրում ժողովրդավարությունն ու քաղաքական կայունությունն ամրապնդելու համար առավելագույն ջանքեր ներդնելու» իրենց պատրաստակամության մասին:

Նախագահի պաշտոնի թեկնածուների հետ միասին ընտրական շտաբների ակտիվիստները եւ ղեկավարները, լրագրողները եւ ընտրական գործընթացի մյուս ակտիվ մասնակիցները, ստորագրված Պայմանագրին համապատասխան, պարտավոր են «հնարավոր ամեն ինչ անել՝ թույլ չտալու ընտրական օրենսդրության որեւԷ խախտում»: Նախագահի թեկնածուները միանգամայն անթույլատրելի են համարում «բարոյական նորմերի եւ մասնագիտական բարոյականության քամահրումն առաջիկա ընտրությունների ընթացքում»:

Աբխազիայում վաղաժամկետ նախագահական ընտրությունները նշանակված են օգոստոսի 24-ին, ինչը կապված Է ընդդիմության պահանջով նախագահ Ալեքսանդր Անկվաբի պաշտոնաթողության հետ, որը հանրապետությունը գլխավորում Էր 2011 թվականից, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում